ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.11.2012 | 11:55

Տեր, ես սիրում եմ Քեզ, ես սիրում եմ Քեզ,
ես սիրում եմ Քեզ.
Ես քո անզոր տատրակն եմ,
Որ ամեն վայրկյան կտուցս մեկնած
Քեզ եմ հոտոտում:
Ես Բեհեզդայի ավազանի հիվանդն եմ,
Ես Հիսո՜ւս` Դավթի որդուն կանչող կույրն եմ,
Ես Եզեկիան եմ, որ ամեն վայրկյան
շրջվում եմ դեպ պատն
ՈՒ Քեզ ասում, թե ես ինչ սրտով եմ քայլել
Քո առաջ:
Եվ վերջապես, ես Էսթերն եմ,
որ գավազանս առած`
Կանգնած եմ էս երկրի ճամփաբաժանին.
ՈՒ արդ, Տեր իմ, շարժիր գավազանս`
Քո կամքի համեմատ.
ՈՒ թող իմաստնությամբ անեմ գործս:

Դիտվել է՝ 2635

Մեկնաբանություններ